Իրանի առաջին պինդ վառելիքով աշխատող արբանյակակիրը հաջողությամբ արձակվել է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է պինդ վառելիքով աշխատող իրանական արբանյակակրի շարժիչի առաջին փորձարկումը»։
ԻՀՊԿ-ի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն այսօր Ղոմ քաղաքում ունեցած ելույթում նշել է.«Այս հաջող փորձարկման ժամանակ օգտագործվել է շարժիչ և 66 տոննա պինդ վառելիք»:
«Անցած երկու տարում իրանական արբանյակակիրների փորձարկումներն իրականանում էին հեղուկ վառելիքով, սակայն այսուհետ Իրանը էժան շարժիչներով շատ արբանյակներ կարձակի տիեզերք», հավելել է գեներալ Հաջիզադեն:
Նա ասել է.«Իրանական նոր արբանյակակիրները կառուցված են ոչ մետաղական և կոմպոզիտային նյութերից, և դրանց շարժիչներն անշարժ են, ինչը կնպաստի հրթիռի էներգիայի ավելացմանը և ծախսերի խնայմանը»: