Իրանի առաջին պինդ վառելիքով աշխատող արբանյակակիրը հաջողությամբ արձակվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i161508-Իրանի_առաջին_պինդ_վառելիքով_աշխատող_արբանյակակիրը_հաջողությամբ_արձակվել_է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է պինդ վառելիքով աշխատող իրանական արբանյակակրի շարժիչի առաջին փորձարկումը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 14:36 Asia/Tehran
  • Իրանի առաջին պինդ վառելիքով աշխատող արբանյակակիրը հաջողությամբ արձակվել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է պինդ վառելիքով աշխատող իրանական արբանյակակրի շարժիչի առաջին փորձարկումը»։

ԻՀՊԿ-ի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն  այսօր Ղոմ քաղաքում ունեցած ելույթում  նշել է.«Այս հաջող փորձարկման ժամանակ օգտագործվել է շարժիչ և 66 տոննա  պինդ վառելիք»:

«Անցած երկու տարում իրանական արբանյակակիրների փորձարկումներն իրականանում էին հեղուկ վառելիքով, սակայն այսուհետ  Իրանը էժան շարժիչներով շատ արբանյակներ կարձակի տիեզերք», հավելել է գեներալ Հաջիզադեն:

Նա ասել է.«Իրանական նոր արբանյակակիրները կառուցված են ոչ մետաղական և կոմպոզիտային նյութերից, և դրանց շարժիչներն անշարժ են, ինչը կնպաստի հրթիռի էներգիայի ավելացմանը և ծախսերի խնայմանը»: