Ռայիսի. Երկրի զինված ուժերը ժողովրդի ապավենն են
https://parstoday.ir/hy/news/iran-i161528-Ռայիսի._Երկրի_զինված_ուժերը_ժողովրդի_ապավենն_են
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ժողովրդի ապավենն են և դա հաստատում են ոչ թե խոսքով այլ գործով, ինչը հպարտության առիթ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2022 04:35 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ժողովրդի ապավենն են և դա հաստատում են ոչ թե խոսքով այլ գործով, ինչը հպարտության առիթ է:

Հինգշաբթի օրը, Հորմոզգան նահանգ կատարած այցի շրջանակում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով նահանգի ափամերձ շրջաններում ԻՀՊԿ ուժերի առաքելությանն, ասել է. «ԻՀՊԿ ուժերը լավագույնս պաշտպանում են երկրի ջրային և օդային սահմանները, հատկապես տարածաշրջան եկած ամերիկացիներից, այդ թվում խիզախորեն գերի վերցնելով  երկիր  ներխուժել փորձող ամերիկյան ուժերին»:

Ընդգծելով թշնամու դիմաց զգոնությունը պահպանելու անհրաժեշտությունը, Ռայիսին նշել է. «Այս պահին տարածաշրջանում պատերազմ չկա, սակայն զգոնությունը և իրավիճակի վերահսկողությունը պահպանելն անհրաժեշտ է»: