Ռայիսի. Պատժամիջոցներն ու սպառնալիքները չեն խանգարում առաջընթացին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքներն արգելք չեն Իրանի առաջընթացի համար։
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգ կատարած այցի երկրորդ օրն Էբրահիմ Ռայիսին այցելել է Առաջին ծովային շրջանի ԻՀՊԿ ձեռքբերումների և կարողությունների ցուցահանդես: Անդրադառնալով ռազմական սահմանափակումների և պատժամիջոցների ծավալին, Ռայիսին ասել է.«Չնայած այս պատժամիջոցներին, մենք ամենամեծ առաջընթացն ենք գրանցել այս ոլորտում, և քանի դեռ շարունակվում է հեղափոխական ու հավաքազորային աշխատանք ծավալելու ոգին, թշնամին ոչինչ չի կարող անել»:
ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Այսօր ժողովուրդը վստահ է, որ տարբեր ոլորտներում տիրում է անվտանգություն, քանի որ ոչ մի շարժում չի վրիպում զինված ուժերի հերոսների աչքից»։
Չորեքշաբթի օրը, տասնչորսերորդ նահանգային այցի շրջանակում, ԻԻՀ նախագահը մեկնել է Հորմոզգան նահանգ: