Ռայիսի. Պատժամիջոցներն ու սպառնալիքները չեն խանգարում առաջընթացին
https://parstoday.ir/hy/news/iran-i161552-Ռայիսի._Պատժամիջոցներն_ու_սպառնալիքները_չեն_խանգարում_առաջընթացին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքներն արգելք չեն Իրանի առաջընթացի համար։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 14, 2022 09:10 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ պատժամիջոցներն ու սպառնալիքներն արգելք չեն Իրանի առաջընթացի համար։

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան  նահանգ կատարած այցի երկրորդ օրն Էբրահիմ Ռայիսին այցելել է Առաջին ծովային շրջանի ԻՀՊԿ  ձեռքբերումների և կարողությունների ցուցահանդես: Անդրադառնալով ռազմական սահմանափակումների և պատժամիջոցների ծավալին, Ռայիսին ասել է.«Չնայած այս պատժամիջոցներին, մենք ամենամեծ առաջընթացն ենք գրանցել այս ոլորտում, և քանի դեռ շարունակվում է հեղափոխական ու հավաքազորային աշխատանք ծավալելու ոգին, թշնամին ոչինչ չի կարող անել»:

ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Այսօր ժողովուրդը վստահ է, որ տարբեր ոլորտներում տիրում է անվտանգություն, քանի որ ոչ մի շարժում չի վրիպում զինված ուժերի հերոսների աչքից»։

Չորեքշաբթի օրը,  տասնչորսերորդ նահանգային այցի շրջանակում, ԻԻՀ նախագահը մեկնել է Հորմոզգան նահանգ: