Ձեռագործ գորգ՝ Իրանական արվեստի գոհարը, որ փայլում է աշխարհում
2022 թվականի հունվարի 10-14-ը Ղազվինի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում տեղի ունեցավ իրանական ձեռագործ գորգերի 13-րդ մասնագիտացված ցուցահանդեսը:
Իրանը ձեռագործ գորգերի ամենահայտնի արտադրողներից մեկն է աշխարհում: Ձեռարվեստ որն աշխարհում եզակի է իր գեղեցկությամբ և դիզայնով, ինչպես նաև հումքի որակի առումով:
Գորգագործությունն իրանական արվեստ է, որն ունի համաշխարհային ճանաչում, սակայն ԱՄՆ պատժամիջոցներն ազդել են նաև այս ոլորտի վրա:
Ձեռագործ գորգերը՝ որպես գեղեցիկ ձեռարվեստ, միշտ էլ առանձնահատուկ նշանակություն են ունեցել մարդկանց կյանքում, և այս արժեքավոր ապրանքի առևտուրն Իրանում ծաղկում է ապրել Սեֆյանների ժամանակաշրջանից:
Ձեռագործ գորգերը կարելի է համարել Իրանից արտահանվող ամենաթանկարժեք ապրանքը։