Իրանի նավթավերամշակման նախագծերում իրականացվելու է 4 միլիորդ դոլարի ներդրում
Հունվար 16, 2022 05:36 Asia/Tehran
ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է, որ երկրի նավթավերամշակման նախագծերում իրականացվելու է 4 միլիարդ դոլարի ներդրում:
Ջավադ Օջին շաբաթ օրը հայտարարել է, որ նավթավերամշակման ոլորտի նախագծերին աջակցելու նպատակով, կհիմնվի 4 միլիարդ դոլար բյուջեով կոնսորցիում:
Անդրադառնալով «Թաբեշ» նավթամթերքի տեղափոխման խողովակաշարին, Օջին հավելել է.«Նոր խողովակաշարը տնտեսական նախագիծ է, որը կտեղափոխի օրական 150 հազար բարել նավթամթերք»։
Նա հավելել է, որ այս խողովակաշարով Պարսից ծոցի «Սեթարե» նավթավերամշակման գործարանի արտադրած նավթամթերքը, երեք նահանգներով կտեղափոխվի երկրի հյուսիս-արևելք:
Պիտակ