Աֆղանստաի Քամալ Խան ամբարտակից ջուր է բաց թողնվել դեպի Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i161980-Աֆղանստաի_Քամալ_Խան_ամբարտակից_ջուր_է_բաց_թողնվել_դեպի_Իրան
Քաբուլում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Աֆղանստաի Քամալ Խան ամբարտակից ջուր է բաց թողնվել դեպի Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2022 07:06 Asia/Tehran

Քաբուլում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Աֆղանստաի Քամալ Խան ամբարտակից ջուր է բաց թողնվել դեպի Իրան:

Քաբուլում Իրանի  փոխդեսպան Սեյեդ Հասան Մորթազավին ասել է. ««Թալիբան»-ի ԱԳՆ պաշտոնակատար Ամիր Խան Մոթաքիի Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և Իրանի ու Աֆղանստանի միջև խորհրդակցությունների արդյունքում, Քամալ Խանի ամբարտակը վերաբացվել է և ջուրը հոսել է դեպի Իրան»:

Նա հավելել է, որ հինգշաբթի օրը  ջուրը կհասնի Իրանի սահմաններին, ինչը մեծապես կօգնի  երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգի բնակիչներին։

Քանի որ ջուրն անցնելու է նահանգի  չոր և սակավաջուր տարածքներով, այն կարևոր նշանակություն ունի և օգտագործվում է խմելու, գյուղատնտեսական և արդյունաբերական նպատակներով: