Ռայիսի. Արտերկրում բնակվող իրանցիներն Իրանի դեսպաններն են
ԻԻՀ-ի նախագահը շեշտել է. «Արտերկրում բնակվող իրանցիներն Իրանի դեսպաններն են»:
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Մոսկվա կատարած իր այցի ընթացքում մի խումբ իրանցիերի հետ հանդիպման ընթացքում, ասել է.«Գոյություն ունի վճռականություն համատեղ համագործակցությունների ճանապարհին առկա խոչընդոտներն ու դժվարությունները վերացնելու համար»:
Ռայիսին հավելել է.«ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր հանդիպման մի մասը հատկացված էր տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացման հարցերին, սակայն մյուս մասը կապված էր տարածաշրջանում ու միջազգային հարցերում Իրանի ու ՌԴ-ի հզոր դերակատարությանը»:
Անդրադառնալով ռուսական շուկաներում իրանական ապրանքների համար համապատասխան հարթակ ստեղծելու հնարավորությանը, Ռայիսին նշել է.«ՌԴ-ի նախագահը շեշտեց, որ անշուշտ այս երկրի շուկայում Իրանը բաժինը կարող է մեծանալ»:
Անդրադառնալով նախորդ ամիսների ընթացքում որոշ երկրների հետ հարաբերությունների մակարդակին նախագահ Ռայիսին ասել է.«Տվյալները ցույց են տալիս, որ իրանցի գործարարների, առևտրականների ու պատասխանատուների ջանքերի շնորհիվ արտահանումների ծավալը ավելացել է»:
Ընդգծելով որ Իրանի քաղաքականությունը հավասարակշռված քաղաքականություն է Ռաիսին շեշտել է.«Իրանն ու ՌԴ-ն նպատակ ունեն ակտիվացնել երկու երկրների կարողությունները»: