«Ծովային անվտանգության գոտու համակցված զորավարժություններ 2022» Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i162140-Ծովային_անվտանգության_գոտու_համակցված_զորավարժություններ_2022_Իրանի_Չինաստանի_և_Ռուսաստանի_ներկայությամբ
Ուրբաթ օրը Հնդկական օվկիանոսի հյուսիսում կմեկնարկեն Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ «Ծովային անվտանգության գոտի 2022» համակցված զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 10:14 Asia/Tehran

Ուրբաթ օրը Հնդկական օվկիանոսի հյուսիսում կմեկնարկեն Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ «Ծովային անվտանգության գոտի 2022» համակցված զորավարժությունները:

Զորավարժության խոսնակ դերծովակալ Մոստաֆա Թաջեդդինին ասել է.«Բացի ԻԻՀ բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի լողացող և թռիչքային ստորաբաժանումներից, զորավարժություններին ներկա կլինեն նաև չինական և ռուսական լողացող ստորաբաժանումներ»։

Նա  նշել է.«Զորավարժությունները կանցկացվեն «Միասին հանուն խաղաղության և անվտանգության» կարգախոսով, 17000 քառակուսի կիլոմետր տարածքում՝ խաղաղության և բարեկամության ուղերձով»։

Ծովակալ Թաջեդդինին հավելել է.«Զորավարժությունների նպատակն է ամրապնդել անվտանգությունն ու դրա հիմքերը տարածաշրջանում, ընդլայնել երեք երկրների միջև բազմակողմ համագործակցությունը և ցույց տալ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի բարի կամքը և կարողությունը՝ համաշխարհային խաղաղությանը, ծովային անվտանգությանը համատեղ աջակցելու և ընդհանուր ապագայով ծովային համայնք ստեղծելու համար: