Մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i162228-Մեկնարկել_են_Ծովային_անվտանգության_գոտի_2022_համատեղ_զորավարժությունները
ԻԻՀ բանակի նավատորմի, ԻՀՊԿ նավատորմի և Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի ցամաքային և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 21, 2022 08:17 Asia/Tehran

ԻԻՀ բանակի նավատորմի, ԻՀՊԿ նավատորմի և Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի ցամաքային և թռիչքային ստորաբաժանումների մասնակցությամբ, Հյուսիսային Հնդկական օվկիանոսում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների խոսնակ, երկրորդ ծովակալ  Մուստաֆա Թաջալդինին ասել է. «Այսօր առավոտյան մեկնարկած զորավարժությունների ընթացքում կիրականացվեն  մարտավարական վարժանքներ, այդ թվում՝ լողացող նավի փրկություն, առևանգված նավի ազատում և ծովային հատուկ թիրախների վրա գիշերային ու ցերեկային ժամերին կրակելու գործողություններ»:

Զորավարժությունների խոսնակը նշել է, որ Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանը կարևոր է Բաբ ալ-Մանդեբի, Մալաքայի և Հորմուզի կարևոր ջրային ուղիների և նեղուցների պատճառով: Նա հավելել է. «Այս երեք նեղուցները տարածաշրջանի Ոսկե եռանկյունին են: Իսկ  Օմանի ծովը և Հյուսիսային Հնդկական օվկիանոսը համաշխարհային առևտրի կարևոր գոտիներից են»:

Նա հավելել է. «Զորավարժության կարգախոսն է «Միասին՝ հանուն խաղաղության և անվտանգության», ինչը վկայում է, որ   Իրանը տարածաշրջանում և աշխարհում երբեք մեկուսացված չի եղել և չի մեկուսացվի, քանի որ ռազմավարական դաշինքներ է կազմում այլ երկրների հետ, որոնք հիմնված են հիմնված փոխադարձ շահերի և հարգանքի վրա»: