Իրան. Զբոսաշրջությունը երկրների մերձեցման ամենակարևոր գործոնն է
(last modified Fri, 21 Jan 2022 08:34:38 GMT )
Հունվար 21, 2022 12:04 Asia/Tehran
  • Իրան. Զբոսաշրջությունը երկրների մերձեցման ամենակարևոր գործոնն է

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է, որ զբոսաշրջությունն աշխարհի ժողովուրդների մերձեցման ամենաարդյունավետ գործոնն է:

Էզաթոլլահ Զարղամին հինգշաբթի օրը Մադրիդում հանդիպել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ: Հանդիպման ժամանակ, Զարղամին նշել է, որ զբոսաշրջությունն աշխարհի բոլոր մարդկանց իրավունքն է։

Նա հավելել է. «Մարդկանց  անմիջական շփումը վերացնում է մարդկային հարաբերությունների վերաբերյալ բացասական կարծիքները և հող է ստեղծում մարդկանց միջև բարեկամության և լավատեսության համար»։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարն ասել է. «Իրանը բազմամշակույթ երկիր է և զբոսաշրջային ոլորտում մեծ հնարավորությունների շնորհիվ, աշխարհի գլխավոր զբոսաշրջային հանգույցներից մեկն է»։

Մադրիդում գտնվող Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում մինչև հունվարի 23-ը տեղի կունենա զբոսաշրջության ոլորտի ակտիվիստների հանդիպում, իսկ Իրանը 14 զբոսաշրջային ընկերություններով կներկայանա Իսպանիայի Fitor  ցուցահանդեսին։