Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
https://parstoday.ir/hy/news/iran-i162318-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_և_Ռուսաստանը_կունենան_գերազանց_մակարդակի_համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2022 05:16 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝  երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»: 

Հանդիպմանն Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները  քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումներն ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերջնական մշակման անհրաժեշտությունը։