Իրանի բանակի ՌԾՈՒ հրամանատարը դրական է գնահատել «Ծովային անվտանգության գոտի 2022» զորավարժությունները
Իրանի բանակի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. ««Ծովային անվտանգության գոտի 2022» զորավարժությունները հասել են սահամնված բոլոր նպատակներին»:
Ծովակալ Շահրամ Իրանին ավարտին, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ Հյուսիսային Հնդկական օվկիանոսում անցկացված «Ծովային անվտանգության գոտի 2022» զորավարժությունների ավարտին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Զորավարժություններին մասնակցած բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացրել են իերցն առջև դրված նպատակները»:

Նա հավելել է. «Իրանի և ԻՀՊԿ ՌԾՈՒ նավատորմերի կարևորագույն նպատակը ծովում ժամանակին ներկայություն ապահովելն էր և պատրաստվածության բարձր մակարդակը, ինչը իրականացվեց լավագույնս»:
Ծովակալ Շահրամ Իրանին նշել է. «Այս զորավարժություններին մասնակցած զինատեսակների բազմազանությունն անցյալ տարվա զորավարժությունների համեմատ ամենակարևոր առանձնահատկություններից էր»: