Աննախադեպ ձյուն է տեղացել Իրանի արևմուտքում
Հունվար 22, 2022 13:15 Asia/Tehran
Իրանի արևմտյան Քուրդիստանի նահանգի բոլոր քաղաքներում և գյուղերում ձյան առատ տեղումներն եղել են աննախադեպ վերջին երկու տասնամյակների ընթացքում։
Թեև ձյան առատ տեղումները քաղաքացիների համար խնդիրներ են առաջացրել, սակայն այն գեղեցկացրել է Սանանդաջ քաղաքի լանդշաֆտը, և մարդիկ Սանանդաջի Աբիդար լեռան լանջերին ձնախաղերով ու ձմեռային մարզաձևերով են զբաղվում։ Սանանդաջն Իրանի արևմտյան զբոսաշրջային ուղղություններից մեկն է։