Գեղեցիկ Իրանը. Զիրրահ ջրվեժը՝ Դաշտեստանի կանաչապատ գոհարը
https://parstoday.ir/hy/news/iran-i162608-Գեղեցիկ_Իրանը._Զիրրահ_ջրվեժը_Դաշտեստանի_կանաչապատ_գոհարը
Թեև ձմռանն Իրանի շատ շրջաններում սաստիկ ցուրտ է, որն ուղեկցվում է ձնաբքով, սակայն հարավային Բուշեհր նահանգում եղանակն այդ ժամանակ գարնանային է: Այստեղ գտնվող Զիրրահ ջրվեժը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 12:53 Asia/Tehran

Թեև ձմռանն Իրանի շատ շրջաններում սաստիկ ցուրտ է, որն ուղեկցվում է ձնաբքով, սակայն հարավային Բուշեհր նահանգում եղանակն այդ ժամանակ գարնանային է: Այստեղ գտնվող Զիրրահ ջրվեժը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:

Ձմռանը Զիրրահի գեղեցկությունը գրավում է զբոսաշրջիկներին։ Ձմռաանը Դաշտեստան քաղաքում  եղանակը  գարնանային է: Այս ջրվեժը կրկնակի գեղեցկություն է հաղորդել շրջակա բնությանը: Զիրրահ ջրվեժի ջուրը ապահովվում է  քահրիզներից դուրս եկող ջրով, իսկ էրոզիան, ջրատարի հունից բխող ջրի հետ միասին, ստեղծում են քարանձավի գեղեցիկ և դիտարժան տեսարան։

Զիրրահ ջրվեժի ջուրը, որը թափվում է մեծ ավազանի մեջ, վերածվել  է բնական լողավազանի։

Բուշերի նահանգն իր բնական, պատմական և մշակութային բազմազան տեսարժան վայրերով, Իրանի հարավում գտնվող  զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից է: Ի դեպ այս վայրը որտեղ գտնվում է  Զիրրահ ջրվեժը ձմռանն  իր գարնանային հաճելի եղանակով, արմավենիների պուրակում  հյուրընկալում է բազմաթիվ զբոսաշրջիկների: