Գեղեցիկ Իրանը. Զիրրահ ջրվեժը՝ Դաշտեստանի կանաչապատ գոհարը
Թեև ձմռանն Իրանի շատ շրջաններում սաստիկ ցուրտ է, որն ուղեկցվում է ձնաբքով, սակայն հարավային Բուշեհր նահանգում եղանակն այդ ժամանակ գարնանային է: Այստեղ գտնվող Զիրրահ ջրվեժը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:
Ձմռանը Զիրրահի գեղեցկությունը գրավում է զբոսաշրջիկներին։ Ձմռաանը Դաշտեստան քաղաքում եղանակը գարնանային է: Այս ջրվեժը կրկնակի գեղեցկություն է հաղորդել շրջակա բնությանը: Զիրրահ ջրվեժի ջուրը ապահովվում է քահրիզներից դուրս եկող ջրով, իսկ էրոզիան, ջրատարի հունից բխող ջրի հետ միասին, ստեղծում են քարանձավի գեղեցիկ և դիտարժան տեսարան։
Զիրրահ ջրվեժի ջուրը, որը թափվում է մեծ ավազանի մեջ, վերածվել է բնական լողավազանի։
Բուշերի նահանգն իր բնական, պատմական և մշակութային բազմազան տեսարժան վայրերով, Իրանի հարավում գտնվող զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից է: Ի դեպ այս վայրը որտեղ գտնվում է Զիրրահ ջրվեժը ձմռանն իր գարնանային հաճելի եղանակով, արմավենիների պուրակում հյուրընկալում է բազմաթիվ զբոսաշրջիկների: