Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը փայլուն է հանդես եկել ԱԱ-2022 ընտրական փուլում
https://parstoday.ir/hy/news/iran-i162888-Իրանի_ֆուտբոլի_ազգային_հավաքականը_փայլուն_է_հանդես_եկել_ԱԱ_2022_ընտրական_փուլում
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում հաղթել է Իրաքի հավաքականին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 28, 2022 04:43 Asia/Tehran

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում հաղթել է Իրաքի հավաքականին:

Հինգշաբթի օրը,  2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի յոթերորդ խաղում, Իրանի հավաքականն իր ուժերն է չափել Իրաքի հետ և  հաղթել  1:0 հաշվով:

Այս արդյունքով Իրանի հավաքականը նվաճեց  2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակցության ուղեգիր:
 

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Դրագան Սկուչիչի գլխավորությամբ, վերջին 14 խաղերից 13-ում հանդես է եկել հաղթական խաղով, իսկ վերջին խաղում արժանացավ առաջնության մասնակցելու իրավունքին: 

Այս հաղթանակով Իրանը վաստակեց ևս յոթ միավոր և ընդհանուր 19 միավորով կշարունակի գլխավորել աղյուսակը: Իսկ Իրաքի հավաքականը, ստանալով չորս միավոր, մնաց առաջին խմբի հինգերորդ հորիզոանականում։