ԻԻՀ նախագահը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ֆուտբոլի հավաքականին
https://parstoday.ir/hy/news/iran-i162890-ԻԻՀ_նախագահը_հաղթանակի_կապակցությամբ_շնորհավորել_է_ֆուտբոլի_հավաքականին
ԻԻՀ նախագահը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականին՝ Իրաքի հավաքականի նկատմամբ հաղթանակի և 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2022 04:49 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականին՝ Իրաքի հավաքականի նկատմամբ հաղթանակի և 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ:

Էբրահիմ Ռայիսիի ուղերձում ասված է. «Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հերթական  հեղինակավոր հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլում և 2022 թվականին Կատարում  կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը ուրախություն է պատճառել Իրանի հպարտ ժողովրդին»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես շնորհավորել է Իրանի ժողովրդին՝ ֆուտբոլի հավաքականի՝ 2022 թվականի Կատարի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ:

ինգշաբթի օրն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թեհրանի «Ազադի» մարզադաշտում Մեհդի Թարեմիիի գոլով հաղթեց Իրաքի հավաքականին, ձեռք բերելով Կատարում  կայանալիք աշխարհի 2022 թ. ֆուտբոլի առաջնության ուղեգիր: