Iran Press-ը հաղորդել է իրանցի սահմանապահների կողմից սահմանների պաշտպանության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i163090-iran_press_ը_հաղորդել_է_իրանցի_սահմանապահների_կողմից_սահմանների_պաշտպանության_մասին
Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը ոչ մի պատնեշ չի կարող խոչընդոտել իրանցի սահմանապահների գործունեությանն ու առաքելությանը, և այս օրերին, չնայած Իրաքի հետ Իրանի Քուրդիստան նահանգի սահմանային շրջաններում ձյան առատ տեղումներին, իրանցի սահմանապահների միակ մտահոգությունը եղել է անվտանգության հաստատումն ու պահպանումն Իսլամական Հանրապետության սահմաններին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 13:12 Asia/Tehran

Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը ոչ մի պատնեշ չի կարող խոչընդոտել իրանցի սահմանապահների գործունեությանն ու առաքելությանը, և այս օրերին, չնայած Իրաքի հետ Իրանի Քուրդիստան նահանգի սահմանային շրջաններում ձյան առատ տեղումներին, իրանցի սահմանապահների միակ մտահոգությունը եղել է անվտանգության հաստատումն ու պահպանումն Իսլամական Հանրապետության սահմաններին: 

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ 29 հազար 137 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Քուրդիստանի նահանգը գտնվում է Իրանի արևմուտքում՝ Իրաքի հարևանությամբ և ունի երկու սահմանային գունդ՝ Բանեում և Մարիվանում։ Սահմանապահները պահպանում են Իրաքի հետ Իրանի  Քուրդիստանի նահանգի համատեղ սահմանի մոտավորապես 200 կիլոմետրը։

Իրանցի սահմանապահները ձմռան այս ցրտաշունչ եղանակին և չնայած բոլոր դժվարություններին ամուր կանգնած են Իրաքի սահմանին՝ գիշեր-ցերեկ պաշտպանելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա  անվտանգության ներքո խաղաղ ապրել։