Դելֆինների ուրախությունը Իրանի Հենգամ կղզում՝ Պարսից ծոցի զբոսաշրջային գրավչությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i163106-Դելֆինների_ուրախությունը_Իրանի_Հենգամ_կղզում_Պարսից_ծոցի_զբոսաշրջային_գրավչությունը
Իրանի հարավային Հորմոզգան նահանգում գտնվող Հենգամ կղզին Պարսից ծոցում իր կարմիր գույնով միշտ փայլում է գոհարի պես, իսկ դելֆինների խաղը կրկնապատկել է Հենգամ կղզու գեղեցկությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2022 14:17 Asia/Tehran

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում գտնվող Հենգամ կղզին Պարսից ծոցում իր կարմիր գույնով միշտ փայլում է գոհարի պես, իսկ դելֆինների խաղը կրկնապատկել է Հենգամ կղզու գեղեցկությունը:

Դելֆինների կոլեկտիվ կյանքը և նրանց ուրախությունն ու պարը Հենգամ կղզում Պարսից ծոցի գեղեցիկ բնական առանձնահատկություններից են, որոնք գրավում են զբոսաշրջիկներին և նրանց բերում են այս տարածաշրջան՝ դիտելու դելֆինների պարը:

Դելֆինները Հենգամ կղզու ջրերում լինում են աշնանային և ձմեռային սեզոններին մինչև գարնան կեսերը, և այս ընթացքում դելֆինները ուրախացնում են իրանական այս գեղեցիկ կղզու ափերն այցելած զբոսաշրջիկներին՝ խաղալով և հավաքական ուրախություն դրսևորելով։