Իմամ Խոմեյնու Իրան վերադարձի տարելիցի օրը, Իրանի նավահանգիստներում հնչել են նավերի շչակները
https://parstoday.ir/hy/news/iran-i163224-Իմամ_Խոմեյնու_Իրան_վերադարձի_տարելիցի_օրը_Իրանի_նավահանգիստներում_հնչել_են_նավերի_շչակները
Իմամ Խոմեյնու Իրան ժամանման տարեդարձի օրը, Իրանի Հորմոզգան նահանգի ամենամեծ առևտրային նավահանգստում՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում հնչել են նավերի շչակները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 01, 2022 08:20 Asia/Tehran

Իմամ Խոմեյնու Իրան ժամանման տարեդարձի օրը, Իրանի Հորմոզգան նահանգի ամենամեծ առևտրային նավահանգստում՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում հնչել են նավերի շչակները:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության հաղթանակի տասնամյակի սկզբին, Իմամ Խոմեյնիի Իրան ժամանելու տարեդարձի կապակցությամբ, ամբողջ Իրանում կայանաում են տոնական հատուկ միջոցառումներ, և այդ շրջանակում Պարսից Ծոցում հնչել են նավերի շչակները:

Շահիդ Ռաջայի ռազմավարական նավահանգստից բացի, Իրանի Բոմուսի կղզու նավահանգստում ևս հնչել են նավերի շչակները՝ Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի ժամանման տարեդարձի հետ միաժամանակ:

Պարսից ծոցում գտնվող Բոմուսի, Փոքր Թոնբ և Մեծ Թոնբ երեք կղզիները միշտ եղել են Իրանի Իսլամական Հանրապետության անբաժանելի մասը և համարվում են ռազմավարական տարածքներ:

40 տարի առաջ՝ 1979 թվականի փետրվարի 1-ին, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո, ժամանեց Իրան: Իմամի՝ Իրան մուտք գործելուց 10 օր անց, փետրվարի 11-ին, Իրանի իսլամական շքեղ հեղափոխությունը հաղթեց: