Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է Վիեննայում կայուն համաձայնության գալ
(last modified Thu, 03 Feb 2022 14:36:57 GMT )
Փետրվար 03, 2022 18:06 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է Վիեննայում կայուն համաձայնության գալ

Իր ճապոնացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է լավ, կայուն և հուսալի համաձայնության հասնելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը։։

Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ճապոնիայի արտգործնախարար Հայաշի Յոշիմասան մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ։ Կողմերը խոսել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման և Վիեննայի բանակցությունների գործընթացի մասին:

Ամիր Աբդոլլահյանը հեռաոխսազրույցում ողջունել է Ճապոնիայի հետ համագործակցությունների ընդլայնումը և ընդգծել  լավ, կայուն համաձայնության հասնելու Իրանի պատրաստակամությունը։

Ճապոնիայի արտգործնախարար Հայաշի Յոշիմասան, աջակցելով Վիեննայի բանակցություններին, ընդգծել է բոլոր կողմերի լուրջ  քայլեր կատարելու անհրաժեշտությունը՝ համաձայնության հասնելու համար:

Ճապոնիայի ԱԳ նախարարը նաև կարևորել է Իրան-Ճապոնիա տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և Իրանի ԱԳ նախարարին հրավիրել է այցելել  Տոկիո: