Հարևան երկրներում իրանական դեղերի պահանջարկ կա
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է. «Հարևան երկրները ցանկանում են իրանական դեղորայք ներկրել»:
Այսօր Թեհրանում կայացած Առողջապահության ոլորտի գիտելիքահենք և տեխնոլոգիական միավորների արտադրանքի ցուցահանդեսի շրջանակներում, ընդգծելով,ո ր իրանական դեղերն ունեն բարձր որակ, Բահրամ Էյլնոլլահին ասել է.-«Շատ երկրներ իրանական դեղեր ներկրելու ցանկություն են հայտնել»։
Նշելով, որ ներկայումս ներքին սպառման համար անհրաժեշտ դեղերի 97 տոկոսն արտադրվում է Իրանում, Էյնոլլահին ասել է.«Իրանական դեղերը բարձր որակ ունեն և վաճառվում են մատչելի գներով»:
Իրանի առողջապահության նախարարն ընդգծել է.«Պետք է ավելացնել ներքին արտադրության ծավալը, որպեսզի հնարավոր լինի ապահովել արտերկրի պահանջարկը»:
Այսօր Թեհրանում բացվել է Առողջապահության ոլորտի գիտելիքահենք և տեխնոլոգիական միավորների արտադրանքի ցուցահանդեսը:
Նահատակ Բեհեշթի անվան համալսարանում կայացած ցուցահանդեսում ներկայացվել են բժշական սարքավորումների, ատամնաբուժական նյութերի և առանձին դեղամիջոցների ոլորտների 208 արտադրանքներ:
Մեկօրյա ցուցահանդեսը կայացել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առիթով: