Հարևան երկրներում իրանական դեղերի պահանջարկ կա
https://parstoday.ir/hy/news/iran-i164192-Հարևան_երկրներում_իրանական_դեղերի_պահանջարկ_կա
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է. «Հարևան երկրները ցանկանում են իրանական դեղորայք ներկրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 12:46 Asia/Tehran

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է. «Հարևան երկրները ցանկանում են իրանական դեղորայք ներկրել»:

Այսօր Թեհրանում կայացած  Առողջապահության ոլորտի գիտելիքահենք և տեխնոլոգիական միավորների արտադրանքի ցուցահանդեսի շրջանակներում, ընդգծելով,ո ր իրանական դեղերն ունեն բարձր որակ, Բահրամ Էյլնոլլահին ասել է.-«Շատ երկրներ իրանական դեղեր ներկրելու ցանկություն են հայտնել»։

Նշելով, որ ներկայումս ներքին սպառման համար անհրաժեշտ դեղերի 97 տոկոսն արտադրվում է Իրանում, Էյնոլլահին ասել է.«Իրանական դեղերը բարձր որակ ունեն և վաճառվում են մատչելի գներով»:

Իրանի առողջապահության նախարարն ընդգծել է.«Պետք է ավելացնել ներքին արտադրության ծավալը, որպեսզի հնարավոր լինի ապահովել արտերկրի պահանջարկը»: 

Այսօր  Թեհրանում բացվել է  Առողջապահության ոլորտի գիտելիքահենք և տեխնոլոգիական միավորների արտադրանքի ցուցահանդեսը: 

Նահատակ Բեհեշթի անվան համալսարանում կայացած ցուցահանդեսում ներկայացվել են բժշական սարքավորումների, ատամնաբուժական նյութերի և առանձին դեղամիջոցների ոլորտների  208 արտադրանքներ: 

Մեկօրյա  ցուցահանդեսը կայացել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առիթով: