Մեկնարկել է Իրանի ջիհադական նվաճումների ու հնարավորությունների առաջին ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i164258-Մեկնարկել_է_Իրանի_ջիհադական_նվաճումների_ու_հնարավորությունների_առաջին_ցուցահանդեսը
125 ընկերությունների ներկայությամբ, Իրանում մեկնարկել է ջիհադական նվաճումների ու հնարավորությունների առաջին ցուցահանդեսը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 14, 2022 08:15 Asia/Tehran

125 ընկերությունների ներկայությամբ, Իրանում մեկնարկել է ջիհադական նվաճումների ու հնարավորությունների առաջին ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը մեկնարկել է Թեհրանի իմամ Խոմեյնիի աղոթասրահում՝ տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհսեն Ռեզայիի և ջիհադի կառավարման ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհամմադ Հոսեյն Սեփեհրի ներկայությամբ։

Ցուցահանդեսի կարգախոսն է՝արտադրություն, աջակցություն և զսպում, նպատակ ունենալով աջակցել ներքին արտադրողին և մասնավոր հատվածին, ինչպես նաև կապ հաստատել այս կենտրոնների և կառավարության միջև։

Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս կառավարության և արդյունաբերության տարբեր ոլորտներին ծանոթանալուն զուգահեռ, ծանոթանալ իսլամական հեղափոխության 44 տարիների վերջին ձեռքբերումներին և առաջընթացին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio