Մեկնարկել է Իրանի ջիհադական նվաճումների ու հնարավորությունների առաջին ցուցահանդեսը
125 ընկերությունների ներկայությամբ, Իրանում մեկնարկել է ջիհադական նվաճումների ու հնարավորությունների առաջին ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը մեկնարկել է Թեհրանի իմամ Խոմեյնիի աղոթասրահում՝ տնտեսական հարցերով փոխնախագահ Մոհսեն Ռեզայիի և ջիհադի կառավարման ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Մոհամմադ Հոսեյն Սեփեհրի ներկայությամբ։
Ցուցահանդեսի կարգախոսն է՝արտադրություն, աջակցություն և զսպում, նպատակ ունենալով աջակցել ներքին արտադրողին և մասնավոր հատվածին, ինչպես նաև կապ հաստատել այս կենտրոնների և կառավարության միջև։
Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս կառավարության և արդյունաբերության տարբեր ոլորտներին ծանոթանալուն զուգահեռ, ծանոթանալ իսլամական հեղափոխության 44 տարիների վերջին ձեռքբերումներին և առաջընթացին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio