ԻԻՀ մեծարգո առաջնորդ.Տարածաշրջանում աճող դիմադրությունը փշրել է իմպերիալիզմի վեհությունը
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Տարածաշրջանում աճող դիմադրությունը փշրել է իմպերիալզիմի վեհությունը»:
Փետրվարի 17-ին՝ Թավրիզի բնակիչների պատմական ընդվզման տարելիցի նախօրեին, արևելյան Ատրպատական նահանգի մի խումբ բնակիչների հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ , Այաթոլլահ Խամենեին ասել է.«Տարածաշրջանում աճող դիմադրությունը փշրել է իմպերիալիզմի վեհությունը և բացել ժողովուրդների լեզուն ԱՄՆ-ի առջև, և այս բարիքը պետք է բարձր գնահատենք հեղափոխության շարունակականությամբ»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Հեղափոխության նպատակներն են՝ իրական և համապարփակ նյութական և հոգևոր առաջընթացը, սոցիալական արդարության իրականացումը, երկրի հզորությունը, իսլամական հասարակության ստեղծումը և վերջապես իսլամական մեծ ու նոր քաղաքակրթության ձևավորումը»:

Նշելով, որ միջուկային խաղաղանպատակ էներգիան ապագայի անհրաժեշտություններից է, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի միջուկային հարցի վրա թշնամու ճակատի հիմնվելու, ճնշող պատժամիջոցներ կիրառելու և անհեթեթ հայտարարություններ անելու պատճառը ԻԻՀ գիտական առաջընթացի կանխումն է»:
«Չնայած թշնամին քաջ գիտի, որ մեր միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում, սակայն անհեթեթ հայտարարություններ անելով, պնդում է, որ Իրանը մոտեցել է ատոմական զենքի ստեղծմանը», հավելել է հեղափոխության առաջնորդը:
Անդրադառնալով տարբեր ոլորտներում ապշեցուցիչ գիտական առաջընթացին և համաշխարհային կենտրոնների այն հայտարարությանը, որ Իրանի գիտական աճը մի քանի անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը նշել է. «Հիմնական ենթակառուցվածքներում, ներառյալ ճանապարհաշինության, ամբարտակաշինության, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման, առողջապահական և բժշկական ծառայությունների ոլորտներում հեղափոխությունը նաև հանգեցրել է ապշեցուցիչ առաջընթացի: Եվ այս առաջընթացներն իհարկե հնարավոր չէին լինի առանց հեղափոխության և ջիհական շարժման»:

Անդրադառնալով հեղափոխությունից հետո Իրանի տնտեսական ցուցանիշների բարելավման վերաբերյալ համաշխարհային կենտրոնների գնահատականին, մեծարգո առաջնորդն ասել է.«Աշխարհի հայտնի տնտեսական կենտրոնների գնահատմամբ՝ մեծ առաջընթաց է գրանցվել: Ի դեպ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բազմաթիվ ապրանքների ինքնաբավության և հայրենական ապրանք արտադրողների ինքնավստահության բարձրացման հարցում»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է. «Այսօր թշնամին թիրախավորել է հասարակական կարծիքը, հատկապես երիտասարդության միտքը, որպեսզի միլիարդավոր դոլարներ ծախսելով և իրենց ուղեղային կենտրոններում զանազան նախագծեր մշակելով, կարողանան Իրանի ժողովրդին հատկապես երիտասարդությանը, շեղել հեղափոխության ճանապարհից»։

Նշելով, որ «տնտեսական ճնշումը» և «մեդիա գործողությունները» իմպերիալիզմի երկու հիմնական գործիքներն են մարդկանց համակարգից բաժանելու և նրանց մտքերը մանիպուլյացիայի ենթարկելու համար, մեծարգո առաջնորդը հավելել է.«Ստելը և հեղափոխության առաջընթացին սատարող կենտրոնների ու հեղափոխության հենասյուների հասցեին մեղադրանքներ հնչեցնելն այն եղանակներն են, որոնք կիրառվել են մեդիա գործողություններում»:
Խորհրդարանի, պահապան խորհրդի, ԻՀՊԿ-ի և նահատակ գեներալ Սոլեյմանիի հասցեին հնչած զրպարտանքը , թշնամու կողմից ցեխ շպրտել համարելով, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե նրանք չվախենային ժողովրդի զայրույթից, կզրպարտեին նաև լուսահոգի իմամ Խոմեյնիին, բայց չեն համարձակվում դա անել»։