Հայկական մարդաբանության թանգարան Թեհրանի սրտում
https://parstoday.ir/hy/news/iran-i164780-Հայկական_մարդաբանության_թանգարան_Թեհրանի_սրտում
Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի անվան թանգարանը 2008 թվականին է հիմնվել և հայտնի է նաև որպես հայկական մարդաբանության թանգարան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2022 12:48 Asia/Tehran

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի անվան թանգարանը 2008 թվականին է հիմնվել և հայտնի է նաև որպես հայկական մարդաբանության թանգարան։

Թանգարանը ներառում է կրոնական արարողությունների համար նախատեսված սարքավորումներ, պատկերներ և տեղեկություններ Իրանի  հայկական եկեղեցիների և վանքերի մասին, պատմական տարբեր ժամանակաշրջանների հայկական ավանդական կանացի հագուստներ, նշանավոր քանդակագործ Լիլիթ Տերյանի նվիրաբերած արձանները և հայ նկարիչների այլ գործեր:

Արտակ Մանուկյանը Իրանի Հայոց Եկեղեցու հոգևոր առաջնորդն էր, ով այս պաշտոնը զբաղեցրել է քառասուն տարի՝ 1960-2000 թթ.-ին:

Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 4-ին Մեծի Տանն  Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Քեշիշյանի ներկայությամբ, ով պաշտոնական հյուրն էր Թեհրանում:

Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի թանգարանը կամ Իրանահայության թանգարանը գտնվում է Ջոմհուրի փողոցում, Միրզա Քուչաք Խան փողոցում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։