Գեղեցիկ Իրանը-Ղոմի Դեյրե Գաչին քարավանատունն Իրանի պատմական ճարտարապետության գեղեցիկ օրինակներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i164792-Գեղեցիկ_Իրանը_Ղոմի_Դեյրե_Գաչին_քարավանատունն_Իրանի_պատմական_ճարտարապետության_գեղեցիկ_օրինակներից_է
Իրանի տարբեր շրջաններում կան բազմաթիվ պատմական քարավանատներ, որոնք իրենց յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ, այսօր դարձել են զբոսաշրջային վայրեր: Դրանցից ամենագեղեցիկների է Ղոմի Դեյրե Գաչին քարավանատունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2022 14:16 Asia/Tehran

Իրանի տարբեր շրջաններում կան բազմաթիվ պատմական քարավանատներ, որոնք իրենց յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ, այսօր դարձել են զբոսաշրջային վայրեր: Դրանցից ամենագեղեցիկների է Ղոմի Դեյրե Գաչին քարավանատունը:

Ղոմի Դեյրե Գաչին քարավանատունն  իր վաղեմիության, դիրքի ճարտարապետության և  կիրառության շնորհիվ հայտնի է որպես իրանական քարավանատների մայր՝ և հանդիսանում է Ղոմ նահանգի կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկը:

Քարավանատունը զբաղեցնում է 12 հազար Հա տարածք և իր ծաղկման տարիներին եղել է կարևոր և ապահով վայր ճանապարհորդների ժամանակավոր կացության համար։ Այս պատմական քարավանատունը 2003 թվականին գրանցվել է Իրանի ազգային  կոթողների ցանկում: 

Իրանն ունի  հաղորդակցության բազմաթիվ  ճանապարհներ, և  պատմական ժամանակաշրջանում ճանապարհների երկար լինելու և  ճանապարհորդության համար հնարավորությունների բացակայության պատճառով, իջևանատները ճանապարհրդների համար ժամանակավոր կացարան և հանգստի վայրեր էին, սակայն այսօր դրանք օգտագործվում են միայն զբոսաշրջության համար։