Գեներալ մայոր Բաղերի. Իրանի հարավարևելյան սահմաններն ապահով վիճակում են
https://parstoday.ir/hy/news/iran-i164854-Գեներալ_մայոր_Բաղերի._Իրանի_հարավարևելյան_սահմաններն_ապահով_վիճակում_են
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Երկրի հարավարևելյան սահմանները ապահով վիճակում են»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2022 08:37 Asia/Tehran
  • Գեներալ մայոր Բաղերի. Իրանի հարավարևելյան սահմաններն ապահով վիճակում են

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Երկրի հարավարևելյան սահմանները ապահով վիճակում են»։

Ըստ Iran Press News -ի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Մոհամմադ Բաղերին,  կիրակի օրը Սիստան և Բելուջեստան նահանգի այցելության ժամանակ ասել է. «Հարավարևելյան սահմանների անվտանգության վիճակն ավելի լավ է, քան նախորդ տարիներին, իսկ անվտանգության մակարդակն օրեցօր բարելավվում է, և այս առումով լուրջ խնդիրներ չկան»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է.«Իրանի եւ Պակիստանի ընդհանուր սահմանը խաղաղության եւ բարեկամության սահմանն է, եւ այս հատվածում առևտրատնտեսկան երթեւեկություն կա»։

Գեներալ Բաղերին Իրանի և Աֆղանստանի սահմանների մասին, չնայած Աֆղանստանում առկա խնդիրներին, ասաց. «Ընդհանուր սահմանները լավ անվտանգություն ունեն, և եթե կան մանր խնդիրներ, երկու երկրների սահմանապահները կլուծեն դրանք»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio