ԻԻՀ նախագահը մեկնել է Կատար
https://parstoday.ir/hy/news/iran-i164908-ԻԻՀ_նախագահը_մեկնել_է_Կատար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը երկօրյա այցով մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու Գազի գագաթնաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 07:43 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը երկօրյա այցով մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու Գազի գագաթնաժողովին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հստակ կերպով հայտարարել է, որ պատրաստ է ավելի սերտ համագործակցել տարածաշրջանի երկրների հետ, և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից է։

Մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով  այցի նպատակների ամսին, Ռայիսին ասել է. «Այցը տեղի է ունենում Կատարի էմիրի հրավերով և ունի երկու նպատակ՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները բարեկամ, հարևան ու եղբայր երկրի  հետ և մասնակցել գազ արտադրող և արտահանող երկրների ֆորումին»։

Նախագահը հայտարարել է, որ Իրանն, ակտիվացրել է հարևանության դիվանագիտությունը, հատկապես Պարսից ծոցի սահմանակից երկրների հետ և այս այցը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման մասին: Նա նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել հարևան երկրների կարողությունները՝ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման համար, հատկապես, Կատարի հետ որի հետո Իրանն ունի համատեղ գազային հանք:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio