ԻԻՀ նախագահը մեկնել է Կատար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երկուշաբթի օրը երկօրյա այցով մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու Գազի գագաթնաժողովին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հստակ կերպով հայտարարել է, որ պատրաստ է ավելի սերտ համագործակցել տարածաշրջանի երկրների հետ, և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից է։
Մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով այցի նպատակների ամսին, Ռայիսին ասել է. «Այցը տեղի է ունենում Կատարի էմիրի հրավերով և ունի երկու նպատակ՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները բարեկամ, հարևան ու եղբայր երկրի հետ և մասնակցել գազ արտադրող և արտահանող երկրների ֆորումին»։
Նախագահը հայտարարել է, որ Իրանն, ակտիվացրել է հարևանության դիվանագիտությունը, հատկապես Պարսից ծոցի սահմանակից երկրների հետ և այս այցը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման մասին: Նա նշել է, որ անհրաժեշտ է օգտագործել հարևան երկրների կարողությունները՝ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման համար, հատկապես, Կատարի հետ որի հետո Իրանն ունի համատեղ գազային հանք:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio