Իրանի հյուսիս-արևմուտքում կործանիչի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ
https://parstoday.ir/hy/news/iran-i164918-Իրանի_հյուսիս_արևմուտքում_կործանիչի_կործանման_հետևանքով_զոհվել_է_երեք_մարդ
Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թավրիզում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով երեք մարդ նահատակվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 08:20 Asia/Tehran

Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թավրիզում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով երեք մարդ նահատակվել է։

Իրանի Թավրիզ քաղաքի երկրորդ ավիապազայի հասարակայնության հետ կապի գրասենեակը երկուշաբթի օրը հաղորդագրություն է տարածնել որում նշված է, որ Թավրիզում ռազմական ինքնաթիռ է կործանվել։

Երկուշաբթի օրը, Արևելյան Ատրպատական նահանգի գլխավոր տնօրեն Մոհամմադ Բաղեր Հոնարբարը, հայտարարել է. «Այս կործանիչի կործանումից անմիջապես հետո դեպքի վայրում են եղել նահանգապետի բոլոր ճգնաժամային կառավարման աշխատակիցները, հրշեջ կազմակերպությունը, շտապօգնության ծառայությունները և օգնության այլ աշխատակիցներ, և այժմ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

Հոնարբարը հավելել է, որ բացի երկու օդաչուներից, Թավրիզ քաղաքում F-5 կործանիչի կործանման ժամանակ նահատակվել է մի քաղաքացի։

Նա հայտարարել է, որ թեև տարածքը, որտեղ կործանվել է ինքնաթիռը, քաղաքի ամենաբնակելի կենտրոններից մեկն է, օդաչուն հմտությամբ և խիզախությամբ կանխել է վթարը բնակելի թաղամասում կործանիչն ուղղորդել  անմարդաբնակ տարածք:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio