Իրանի և Կատարի միջև համագործակցության 14 փաստաթղթեր են ստորագրվել
Իրանն ու Կատարը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 14 փաստաթուղթ։
Համագործակցության 14 փաստաթղթերը ստորագրվել են Դոհայում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանիի ներկայությամբ։
Իրանի և Կատարի միջև ստորագրված համագործակցության 14 փաստաթղթերը վերաբերում են ավիացիայի, առևտրի, նավարկության, ռադիոյի և հեռուստատեսության, արտաքին քաղաքականության (վիզաների չեղարկման), էլեկտրաէներգիայի, ստանդարտների, մշակույթի և կրթության ոլորտներին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանիի պաշտոնական հրավերով մեկնել է Կատար՝ մասնակցելու ՕՊԵԿ-ի գազային վեցերորդ գագաթնաժողովին։
Երկուշաբթի օրը, Էմիրի պալատում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Դոհա կատարած այցի երկրորդ օրը Ռայիսին ելույթ կունենա Գազ արտահանող երկրների ասամբլեայի վեցերորդ գագաթնաժողովում։