Ռայիսի. Իրանը դժվարին ժամանակներում ապացուցել է իր բարեկամությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ
Երկուշաբթի օրը, Դոհա կատարած այցի ժամանակ, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանը միշտ կանգնած է եղել անկախ երկրների և ազգերի կողքին:
Ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաղթել է ահաբեկչության և առավելագույն տնտեսական ճնշման դեմ պայքարում, Ռայիսին ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ապացուցի իր կամքը՝ հիմնական պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ համաձայնության հասնելու համար Իրանի ժողովրդի շահերրը պետք է ապահովվեն, պատժամիջոցները չեղարկվեն, տրամադրվեն երաշխիքներ և վերջ տրվի քաղաքական անհիմն մեղադրանքներին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը թևակոխել է նոր փուլ։

Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանին նույնպես իր գոհունակությունն է հայտնել Կատարի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրման կապակցությամբ և ասել.«Սա շատ կարևոր է, և պետք է հետամուտ լինել հուշագրերի իրականացմանը»:
Անդրադառնալով Պաղեստինի հարցին, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանին ասել է.«Քննարկել ենք Պաղեստինի հարցն ընդգծելով, որ դա տարածաշրջանի գլխավոր խնդիրն է: Ընդգծել ենք Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու և միջազգային բանաձևերի ու Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծում գտնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև խաղաղ ու արժանապատիվ կյանք վարելու Պաղեստինի ժողովրդի իրավունքը»: