Փետրվար 22, 2022 08:24 Asia/Tehran
  • Դեհղան. Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է հարևանների հետ համագործակցության ընդլայնումը

ԻԻՀ փոխնախագահը հայտարարել է. «Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է հարևանների հետ համագործակցության ընդլայնումը, հատկապես՝ տնտեսական և առևտրային ոլորտներում»:

Երկուշաբթի օրը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրները պատմական և բարեկամական հարաբերություններ ունեն, Մուհամմադ Դեհղանը հավելել է. «Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է տնտեսական և առևտրային ոլորտներում  հարևանների հետ համագործակցության ընդլայնումը, հիմնված խաղաղության ու բարիդրացիության սկզբունքի վրա»:

Ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները, Դեհղանը նշել է. «Որոշ երկրների միջամտությունների հետևանքով, հարևան երկրները հակամարտության մեջ են մտել և տարածաշրջանում ճգնաժամ է առաջացել: Մինչդեռ անհրաժեշտ է խնդիրները լուծել երկխոսության միջոցով և խաղաղություն հաստատել տարածաշրջանում»։

Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև  առևտրային հարաբերություններին և Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի  գործարարների  խնդիրներին, Դեհղանը ողջունել է երկու երկրների միջև արբիտրաժային և միջնորդական կենտրոնի ստեղծումը, որը կօգնի առևտրային վեճերի արագ կարգավորմանը:

Ընդգծելով գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում երկու երկրների միջև  համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, Դեհղանը հույյս է հայտնել, որ իրանցի ներդրողներն ու ճանապարհաշինական ընկերությունները կմասնակցեն Իրանը Վրաստանին կապող  հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը: .

Նշելով, որ 8 տարի պատերազմից հետո Իրանի ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը, ՀՀ արդարադատության նախարարը հավելել է, որ Հայաստանը խաղաղասեր երկիր է և փորձում է Ադրբեջանի հետ պատերազմից հետո խաղաղություն հաստատել:

Պիտակ