Ռայիսի. Իրանի և Կատարի միջև առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու լուրջ կամք կա
https://parstoday.ir/hy/news/iran-i165008-Ռայիսի._Իրանի_և_Կատարի_միջև_առևտրատնտեսական_հարաբերություններն_ընդլայնելու_լուրջ_կամք_կա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.«Իրանն ու Կատարը վճռակամ են ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 22, 2022 08:24 Asia/Tehran
  • Ռայիսի.  Իրանի և Կատարի միջև առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու լուրջ կամք կա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.«Իրանն ու Կատարը վճռակամ են ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները»:

Նախագահի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի երեկոյան Կատարում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են նրանց ընդհանուր համոզմունքների, և մշակույթի վրա։

«Այս տարածաշրջանում կրոնի անվան տակ առաջացած քաղաքակրթությունը մեծ հարստություն է, և միշտ պետք է ձգտել ամրապնդել և թույլ չտալ, որ թվային հաղորդակցության դարաշրջանում անտեսման ու հարձակման ենթարկվի այդ քաղաքակրթությունը»,- ասել է նա:

Նախագահը հավելել է. «Արտասահմանում գտնվող իրանցիները, ինչպես երկրի ներսում գտնվող իրանցիները, ունեն իրավունքներ, և կառավարությունն ունի պարտականություններ նրանց նկատմամբ»։

Ռայիսին նաև ասել է. «Արտերկրում ապրող իրանցիների համար պետք է առավել քան երբևէ դյուրացվի Իրանում տնտեսական ակտիվությունն ու ներդրումներ կատարելը»: