Դատապարտվել է մարդու իրավունքների հարցը որպես այլ երկրների դեմ գործիք օգտագործելը
https://parstoday.ir/hy/news/iran-i165068-Դատապարտվել_է_մարդու_իրավունքների_հարցը_որպես_այլ_երկրների_դեմ_գործիք_օգտագործելը
Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը և Թեհրանում Չինաստանի ու Ռուսաստանի դեսպանները քննադատել են երկրների դեմ մարդու իրավունքների գործիքների կիրառումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 07:24 Asia/Tehran
  • Դատապարտվել է մարդու իրավունքների հարցը որպես այլ երկրների դեմ գործիք  օգտագործելը

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը և Թեհրանում Չինաստանի ու Ռուսաստանի դեսպանները քննադատել են երկրների դեմ մարդու իրավունքների գործիքների կիրառումը:

Իրանում ՌԴ դեսպան Լևոն Ջագարյանի և Չինաստանի դեսպան Չան Հուայի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ  դատական ​​համակարգի միջազգային հարցերով շտաբի ղեկավարի տեղակալ, մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին  դատապարտել է այլ երկրների դեմ մարդու իրավունքների հարցը որպես գործիք օգտագործելը:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի, Մոսկվայի և Չինաստանի լայնածավալ համագործակցությանը և փոխգործակցությանն ու ռազմավարական հարաբերություններին, Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է  զարգացումը իրավական, դատական ​​և մարդու իրավունքների ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նահրաժեշտությունը։

Ողջունելով առաջարկը՝ ՌԴ դեսպանը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում հակաիրանական բանաձևերի ընդունումը և Իրանի դեմ ուղղված քայլերը:

Չինաստանի դեսպանը հանդիպման ժամանակ նշել է, որ քաղաքական և միջազգային զարգացումները երբեք չեն կարող ազդել Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու Պեկինի քաղաքական կամքի վրա՝ հավելելով, որ իր երկիրը դատապարտում է մարդու իրավունքների խախտման պատրվակով Արևմուտքի միջամտությունը Իրանի ներքին գործերին: