Իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանն արժանացել է Ամին օլ-Զարբ պետական շքանշանի
https://parstoday.ir/hy/news/iran-i165084-Իրանահայ_գործարար_Սմբատ_Հակոբյանն_արժանացել_է_Ամին_օլ_Զարբ_պետական_շքանշանի
Իրանի առևտրի պալատն ամեն տարի Ամին օլ-Զարբ շքանշան է շնորհում երկրի լավագույն գործարարին: Շքանշանն իրենից ներկայցնում է քառաթև թռչուն: Թևերը խորհրդանշում են արդյունաբերության, հանքային, առևտրի և գյուղատնտեսության ոլորտները
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 23, 2022 08:43 Asia/Tehran

Իրանի առևտրի պալատն ամեն տարի Ամին օլ-Զարբ շքանշան է շնորհում երկրի լավագույն գործարարին: Շքանշանն իրենից ներկայցնում է քառաթև թռչուն: Թևերը խորհրդանշում են արդյունաբերության, հանքային, առևտրի և գյուղատնտեսության ոլորտները

Ժյուրին կազմված է վերոնշյալ ոլորտների տնտեսագետներից: Այս տարի շքանշանը շնորհվել է տղամարդկանց հագուստ արտադրող «Հակոբյան» բրենդի հիմնադիր Սմբատ Հակոբյանին: 

«Հակոբյան»  բրենդը հիմնադրվել է ավելի քան 50 տարի առաջ՝ իրանահայ գործարար Սմբատ Հակոբյանի կողմից:  Ընկերությունը զբաղվում է տղամարդկանց հագուստի արտադրությամբ ու վաճառքով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում և ընկերությունն ունի խանութների մեծ ցանց:

Image Caption

 

Սմբատ Հակոբյանը երիտասարդ տարիքում բացել է փոքրիկ կարի արհեստանոց,  որը հետագայում ընդլայնվել է և այսօր «Հակոբյան» ապրանքանիշը տղամարդկանց հագուստի ամենահայտնի ապրանքանիշն  է Իրանում:

Հատկանշական է, որ «Հակոբյան» ապրանքանիշը կարել է 2018թ ֆուտբոլի համաշխարհային առաջնությունում Իրանի հավաքականի մարզահագուստը:

Image Caption