Ուկրաինայի ճգնաժամն ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է
https://parstoday.ir/hy/news/iran-i165288-Ուկրաինայի_ճգնաժամն_ԱՄՆ_ի_ձախողված_քայլերի_հերթական_օրինակն_է
Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն իր ուժը պահպանելուն ուղղված ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 26, 2022 04:58 Asia/Tehran

Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն իր ուժը պահպանելուն ուղղված ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է:

Նշելով, որ իր ուժը պահպանելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը մշտապես ձախողվում է, հոջաթոլէսլամ վալմոսլեմին Իսմայիլ Խաթիբն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է»:

Իսլամյիլ Խաթիբը նշել է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են ձևավորել ՆԱՏՕ-ի առանցքայնությամբ նոր դաշինքներ, հավելելով. «Մենք տեսանք, որ չնայած խոշոր ծախսերին, ԱՄՆ-ն նվաստացած լքեց Իրաքը, Աֆղանստանն ու Սիրիան»:

Նա նշել է, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք է տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ներկայությանը դեմ  անկախ պետությունների կայունության ու անվտանգության համար: