Շնորհավորանք՝ իսլամի սուրբ մարգարեի Մաբասի տոնի կապակցությամբ
Մարտ 01, 2022 04:44 Asia/Tehran
Մարտի մեկին իսլամի մեծ մարգարե Մոհամմադ Մաբասի տոնն է:
Մաբասն այն օրն է, երբ 40-ամյա Մոհամմադը, Հարա քարանձավում, Աստծու հրամանով և Գաբրիելի կողմից ընտրվեց իսլամի մարգարե:
Նա դարձավ աստվածային մարգարեների վերջին դեսպանը՝ տգիտության ու անբարոյականության մեջ թաթախված տգետ հասարակությանը դեպի բարոյականություն ու մարդկային արժանապատվություն հրավիրելու համար։
Մոհամմադն իր առաքելությունը սկսեց Ղուրանի հրաշքով, որը Երկնային լավագույն և կատարյալ գիրքն է և այդ առաքելությունն ինչպես լույսի պայթյունը, լուսավորեց խավարը և հասարակություններում տարածեց մարդկային արժեքները:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ աշխարհի ամենամեծ մուսուլմանական տոնի կապակցությամբ։