Իրանում առաջին անգամ առաջադեմ մեթոդի կիրառմամբ իրականացվել է օրգանների փոխպատվաստում
https://parstoday.ir/hy/news/iran-i165666-Իրանում_առաջին_անգամ_առաջադեմ_մեթոդի_կիրառմամբ_իրականացվել_է_օրգանների_փոխպատվաստում
Իրանի բժշկական գիտությունների համալսարանի վիրաբույժներին հաջողվել է առաջին անգամ օրգաններ փոխպատվաստել՝ օգտագործելով ուլտրաֆիլտրացիայի նոր մեթոդ (MAF):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 08:35 Asia/Tehran

Իրանի բժշկական գիտությունների համալսարանի վիրաբույժներին հաջողվել է առաջին անգամ օրգաններ փոխպատվաստել՝ օգտագործելով ուլտրաֆիլտրացիայի նոր մեթոդ (MAF):

Անդրադառնալով ասյ լուրին, Բժշկական գիտությունների համալսարանի պրոռեկտոր Նադեր Թավաքոլին ասել է. «Համալսարանի փոխպատվաստման բաժնի մասնագետներին հաջողվել է նոր ու հազվագյուտ մեթոդի  միջոցով փոխպատվաստել սրտի կանգով և անկայուն ճնշում ունեցող հիվանդների լյարդն ու երիկամները»։

Բժշկական գիտությունների համալսարանի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Սեմ Զերաաթյանը նույնպես հայտարարել է, որ այս վիրահատությունն իրականացվել է ուլտրաֆիլտրացիոն մոդիֆիկացման (MAF) տեխնոլոգիայով: Նա նշել է. «Այս տեխնոլոգիային տիրապետում են քիչ երկրներ և օրգանների նվիրատվության կենտրոնի մասնագետներին հաջողվել է տիրանալ այդ մեթոդին»: