Իրանը դատապարտել է Պակիստանի Փիշավարի մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Պակիստանի Փիշավար քաղաքի Ռեսալդար փողոցի մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:
Ուրբաթ օրը, Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խեյբեր Փախտունխվա քաղաքում շիա մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է առնվազն 30 հավատացյալ, ավելի քան 50-ը վիրավորվել են:
Վիրավորվներից որոշների վիճակը ծանր է և կա հավանականություն, որ զոհերի թիվն ավելանա:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Պակիստանի Փիշավար քաղաքի Ռեսալդար փողոցի մզկիթի վրա իրականացված ահաբեկչությունը, որի նպատակն էր պառակտել մուսուլմաններին։
Խաթիբզադեն ցավակցություն է հայտնել այս տմարդի հարձակումից փրկվածներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Նա հույս է հայտնել, որ Պակիստանի կառավարությունը և անվտանգության աշխատակիցները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ և վճռական գործողություններ՝ ահաբեկիչների հանցագործողությունները կանխելու համար։