Իրանի ու Հայաստանի միջև մուտքի տուրքերի նվազեցման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել
https://parstoday.ir/hy/news/iran-i165946-Իրանի_ու_Հայաստանի_միջև_մուտքի_տուրքերի_նվազեցման_վերաբերյալ_համաձայնագիր_է_կնքվել
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է հայ պաշտոնյաների հետ բեռնափոխադրումների տուրքերի նվազեցման, ինչպես նաև դեղորայքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության մասին համաձայնագրի կնքման մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 05, 2022 05:04 Asia/Tehran

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է հայ պաշտոնյաների հետ բեռնափոխադրումների տուրքերի նվազեցման, ինչպես նաև դեղորայքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության մասին համաձայնագրի կնքման մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ կայացած հանդիպումից հետո, Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է. «Հայկական կողմի հետ պայմանավորվածություն ունեինք  իրանական   դեղորայքի և կենցաղային տեխնիկայի ոլորտում համատեղ արտադրություն հիմնելու և Հայաստան տեխնոլոգիա, հումք և պահեստամասեր արտահանելու, այնուհետև պատրաստի արտադրանքն այլ երկրներ արտահանելու վերաբերյալ»:

Նա նշել է. «Այցի երկու օրերի ընթացքում արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել հայ պաշտոնյաներիկի հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրանական և հայկական ընկերությունների համատեղ գործունեությունը՝ արտադրության, տարանցման, շուկայավարման և վաճառքի ոլորտներում»։

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի հետ երկու պայմանագիր ունի ապրանքների փոխադրման և տարանցման ոլորտներում: Նա նշել է. «Համաձայնագրերից մեկը վերաբերվում է իրանական բեռնատարների ՀՀ մուտքի տուրքերի նվազեցմանը և դրանց հաշվարկման ժամանակ  ճանապարհի երկարությունը հաշվի առնելուն: Իսկ երկարատև հեռանկարում որոշվել է, որ իրանական ընկերությունները մասնակցեն Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման նախագծերում»:

Պատմական խորը անցյալի շնորհիվ, Իրանն ու Հայաստանը շատ նմանություններ ունեն ինչը դրական է ազդել տարբեր ոլորտներում երկրու երկրների հարաբերությունների վրա: Այդ պատճառով, Հայաստանը լավ դիրք ունի հարևանների հետ Իրանի հարաբերություններում: