Էսլամի. Իրանը ողջունում է միջազգային կազմակերպությունների և հետազոտական ինստիտուտների հետ համագործակցությունը
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանը ողջունում է միջազգային կազմակերպությունների և գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցությունը»։
Ուրբաթ օրը, Իրանի միջուկային միջազգային համաժողովին ուղղված ուղերձում Մոհամմադ Էսլամին նշել է. «Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում միջուկային գիտության և տեխնոլոգիայի անվտանգ, ապահով և կայուն կիրառման խթանման գործում, նպաստելով սոցիալ-տնտեսական և մարդկային զարգացման լայն շրջանակի կարիքների բավարարմանը: Այս տեխնոլոգիան կարող է օգնել լուծել առկա մարտահրավերները և հասնել կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ընդհանուր նպատակներին»:
Էսլամիի ուղերձում ասվում է. «Միջազգային գիտական և ակադեմիական կենտրոնների լիարժեք ներգրավվածությունն ու համագործակցությունը կբարձրացնի միջազգային մակարդակում փոխըմբռնումը»: