Տեղի է ունեցել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր բազաների բացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i165976-Տեղի_է_ունեցել_հրթիռային_և_անօդաչու_թռչող_սարքերի_նոր_բազաների_բացումը
Իրանում ԻՀՊԿ-ի օրվան ընդառաջ. կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել են ռազմաօդային ուժերի երկու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հենակետերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 12:57 Asia/Tehran

Իրանում ԻՀՊԿ-ի օրվան ընդառաջ. կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել են ռազմաօդային ուժերի երկու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հենակետերը:

2022 թվականի մարտի 6-ը, որը համընկնում է հիջրեթի 1443 թվականի Շաբան ամսի 2-ին, շիաների երրորդ իմամ Հուսեյնի ծննդյան օրն է և Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի օրը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի երկու բազաները կառուցված են բարձր լեռների սրտում: Այստեղ տեղակայված են առաջադեմ սարքավորումներով համալրված ցամաքային հրթիռային համակարգեր,  և հակառակորդի ռադիոտեղորոշիչ ու պաշտպանական ցանցեր ներթափանցող հարձակողական ԱԹՍ-ներ, որոնք երիտասարդ և  հեղափոխական ուժերի ղեկավարության արդյուքնում դարձել են  Իրանի հենակետը՝ թշնամիների դեմ պայքարում:

Սա առաջին անգամ  է, որ ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերը ցուցադրում են ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի բազա։

2000 կիլոմետր հեռահարությամբ անօդաչու թռչող սարքերը, երկու օդաչու հրթիռների արձակման հարթակները, Ճշգրտությամբ և որակով, ցույց է տալիս այդ բազաների զարմանալի արդյունավետությունը Իրանի ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու գործում ցանկացած սպառնալիքի դեմ: