Տեղի է ունեցել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր բազաների բացումը
Իրանում ԻՀՊԿ-ի օրվան ընդառաջ. կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել են ռազմաօդային ուժերի երկու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հենակետերը:
2022 թվականի մարտի 6-ը, որը համընկնում է հիջրեթի 1443 թվականի Շաբան ամսի 2-ին, շիաների երրորդ իմամ Հուսեյնի ծննդյան օրն է և Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի օրը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի երկու բազաները կառուցված են բարձր լեռների սրտում: Այստեղ տեղակայված են առաջադեմ սարքավորումներով համալրված ցամաքային հրթիռային համակարգեր, և հակառակորդի ռադիոտեղորոշիչ ու պաշտպանական ցանցեր ներթափանցող հարձակողական ԱԹՍ-ներ, որոնք երիտասարդ և հեղափոխական ուժերի ղեկավարության արդյուքնում դարձել են Իրանի հենակետը՝ թշնամիների դեմ պայքարում:
Սա առաջին անգամ է, որ ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերը ցուցադրում են ստորգետնյա անօդաչու թռչող սարքերի բազա։
2000 կիլոմետր հեռահարությամբ անօդաչու թռչող սարքերը, երկու օդաչու հրթիռների արձակման հարթակները, Ճշգրտությամբ և որակով, ցույց է տալիս այդ բազաների զարմանալի արդյունավետությունը Իրանի ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու գործում ցանկացած սպառնալիքի դեմ: