Գեներալ Հաջիզադե. Իրանի զինված ուժերի հրթիռային կրակի հզորությունը բարձրացել է
Մարտ 05, 2022 14:12 Asia/Tehran
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է Իրանի զինված ուժերի հրթիռային կրակի հզորության և կրակոցների 6-ից 7 անգամ հզորացման ավելացման մասին։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել են ռազմաօդային ուժերի երկու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հենակետերը:
Բրիգադային գեներալ Ալի Հաջիզադեն բազաների բացման արարողության ժամանակ ասել է.«Կրակելու համար պատրաստվելու ժամանակը զգալիորեն կրճատվել է»:
Գեներալ Հաջիզադեն ասել է. «Ներկայումս 60 անօդաչու թռչող սարքեր միաժամանակ կարող են թռիչք իրականացնել այս բազայում, և քանի որ դրանց հեռահարությունը սահմանափակ չէ, թիրախային սահմանափակում նույնպես չկա և նրանք կարող են խոցել ցանկացած թշնամական թիրախ»: