Գեներալ Հաջիզադե. Իրանի զինված ուժերի հրթիռային կրակի հզորությունը բարձրացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i165990-Գեներալ_Հաջիզադե._Իրանի_զինված_ուժերի_հրթիռային_կրակի_հզորությունը_բարձրացել_է
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է Իրանի զինված ուժերի հրթիռային կրակի հզորության և կրակոցների 6-ից 7 անգամ հզորացման ավելացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 14:12 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է Իրանի զինված ուժերի հրթիռային կրակի հզորության և կրակոցների 6-ից 7 անգամ հզորացման ավելացման մասին։

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել են ռազմաօդային ուժերի երկու հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հենակետերը:

Բրիգադային գեներալ  Ալի Հաջիզադեն բազաների բացման արարողության ժամանակ ասել է.«Կրակելու համար պատրաստվելու ժամանակը  զգալիորեն կրճատվել է»:

Գեներալ Հաջիզադեն ասել է. «Ներկայումս 60 անօդաչու թռչող սարքեր միաժամանակ կարող են թռիչք իրականացնել այս բազայում, և քանի որ  դրանց հեռահարությունը սահմանափակ  չէ, թիրախային սահմանափակում նույնպես չկա և նրանք կարող են խոցել ցանկացած թշնամական թիրախ»: